Շակիրան դիմակներ ու թոքերի արհեստական օդափոխման սարքեր է նվիրել ծննդավայրին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News     

շակիրա

Կոլումբացի երգչուհի Շակիրան իր հայրենի քաղաքին՝ Բարանկիլյային 50 հազար N95 բժշկական դիմակ ու թոքերի օդափոխման 10 սարք է նվիրել:

Կոլումբիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը 6500-իվ ավելի է, մահացել է ավելի քան 290 մարդ։

Երկրում հայտարարված է արտակարգ դրություն, համազգային կարանտին է սահմանվել մինչև մայիսի 11-ը: