Մեդվեդևը Միշուստինին մաղթել է շուտափույթ ապաքինում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News

միշուստին

Դմիտրի Մեդվեդևը վարչապետ Միխայիլ Միշուստինին, ում մոտ ավելի վաղ կորոնավիրուս էին ախտորոշել, շուտափույթ ապաքինում է մաղթել: Այս մասին փոխանցում է РиаНовости-ն:

Մեդվեդևն ընդգծել է, որ անկեղծորեն ցանկանում է առողջություն բոլորին և հատկապես նրանց, ովքեր արդեն հիվանդացել են:

Հիշեցնենք, որ հինգշաբթի ՌԴ վարչապետը նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առցանց խորհրդաժողովի ժամանակ պատմել է, որ իր՝ կորոնավիրուսի ախտորոշման թեստը դրական է: Նա առաջարկել է իր առաջին տեղակալ Անդրեյ Բելոուսովի թեկնածությունը վարչապետի պաշտոնակատարի պաշտոնում, մինչ բուժման ավարտ: Պուտինը Միշուստինին շուտափույթ ապաքինում է մաղթել և հրամանագիր ստորագրել Բելոուսովին վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին: