Գորիսում՝ չշահագործվող շինության տանիքում, քաղաքացի է հոսանքահարվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News

հոսանք

Մայիսի 1-ին՝ ժամը 15:38-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Այգեստանի փողոցի թիվ 24 տան մոտակայքում գտնվող չշահագործվող շինության տանիքում քաղաքացի է հոսանքահարվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: