Գորիսում հոսանքահարվածը 17 տարեկան էր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News

դի

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից, որ Այգեստան փողոցում գտնվող էլեկտրաենթակայանի տանիքին դի կա։ ԱԻՆ փրկարարները քաղաքացիների օգնությամբ փորձում են էլեկտրաենթակայանի տանիքից հոսանքահարված քաղաքացու մարմինը իջեցնել։ Այդ մասին գրում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ մահացածը 17 տարեկան էր։

Ավելի վաղ ԱԻՆ-ը հայտնել էր, որ մայիսի 1-ին՝ ժամը 15:38-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Այգեստանի փողոցի 24 տան մոտակայքում գտնվող չշահագործվող շինության տանիքում քաղաքացի է հոսանքահարվել: