Ստեփանակերտի 20 առևտրային օբյեկտներում արձանագրվել է 8 ապրանքատեսակի գնի փոփոխություն

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 1, 24News     

սուպերմարկետ

Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում արձանագրվել է 8 ապրանքատեսակի միջին գնի փոփոխություն՝ 5 գնաճ, 3 գնանկում: Այս մասին տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբից։

Մասնավորապես միջին գնաճ արձանագրվել է 1կգ վարունգի համար՝34 դրամ կամ 8.9%, խնձոր 1 կգ՝ 33 դրամ կամ 7.1%, կարտոֆիլ 1կգ՝ 17 դրամ կամ 6.8%, կիտրոն 1 հատ՝ 17 դրամ կամ 5.7% և ձու 1 հատ ՝ 1 դրամ կամ 1.7% ապրանքատեսակների համար:

Միջին գնանկում արձանագրվել է ադամաթուզ 1կգ` 33 դրամ կամ 4.7%,սոխ 1կգ՝ 17 դրամ կամ 4.1%,և լոլիկ 1կգ՝ 17 դրամ կամ 2% ապրանքատեսակների համար: