Երևանում և Կոտայքի մարզի որոշ հասցեներում գազամատակարարումը ժամանակավոր կդադարեցվի

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 2, 24News     

gaz

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վերգետնյա գազատարի վրա աշխատանքներ կատարելու նպատակով մայիսի 6-ին, ժամը 10.00-ից մինչև ժամը 16.00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Քասախ գյուղի գազասպառողների գազամատակարարումը:

Բացի այդ, «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի կառուցման հետ կապված՝ գազատարների ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 7-ին, ժամը 09.00-ից մինչև ժամը 18.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի Հաղթանակ, Դեղոյան, Նորիկի, Լյովայի, Վարդանյան փողոցների գազասպառողների, ինչպես նաև «Արմենիկում» ՓԲԸ-ի գազամատակարարումը: