Ռուսաստանի քաղաքաշինության նախարարն ու տեղակալը վարակվել են կորոնավիրուսով

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 2, 24News     

կորոնավիրուս

Ռուսաստանի քաղաքաշինության նախարար Յակուշեւն ու նրա տեղակալ Դմիտրի Վոլկովը վարակվել են կորոնավիրուսով։ Նրանց ախտորոշումը հաստատվել է համակարգչային տոմոգրաֆիայի արդյունքում: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ։

«Բուժում կստանամ բժիշկների հսկողության ներքո քաղաքային հիվանդանոցներից մեկում»,-նշել է Յակուշևը:

Քաղաքաշինության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել տեղակալ Նիկիտա Ստասիշինը: 

Հիշեցնենք, որ հինգշաբթի ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտնել էր իր կորոնավիրուսի թեստի դրական արդյունքի մասին: