Նուբարաշենի խճուղու շենքի դիմաց 3 կիլոգրամանոց գազի բալոնից արտահոսք է եղել, որից՝ հրդեհ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

աին

Մայիսի 1-ին` ժամը 12:06-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Արգիշտի» ռեստորանային համալիրի մոտակայքում այրվում է գազի բալոն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Նուբարաշենի խճուղու թիվ 2ա շենքի դիմաց երեք կիլոգրամանոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:

Հրդեհը մակուսացվել է ժամը 12:22-ին, մարվել՝ 12:23-ին: Այրվել է արտահոսած գազը: