Երևանում այրվել է չլիցքավորված «ZIL» բենզատարի շարժիչի հատվածը և խցիկը՝ ամբողջությամբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

հրդեհ

Մայիսի 1-ին՝ ժամը 14:37-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի թիվ 67/1 շենքի մոտակայքում այրվում է բենզատար ավտոմեքենա (չլիցքավորված):

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մակուսացվել է ժամը 14:56-ին, մարվել՝ 15:06-ին: Այրվել է «ZIL» մակնիշի բենզատար ավտոմեքենայի (վարորդ՝ Արթուր Պ.) շարժիչի հատվածը և խցիկը՝ ամբողջությամբ: