Հայաստանում կորոնավիրուսի 125 նոր դեպք է հաստատվել․ ապաքինվել է 33 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News     

կորոնավիրուս

Հայաստանում մայիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսի 125  նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 2273 է։ Ապաքինվել է 33 մարդ, բուժում շարունակում է ստանալ 1227 քաղաքացի։ 

Ընդհանուր առմամբ ապաքինվել է 1010   մարդ։

Մահվան դեպք չի գրանցվել։ Մահացածների ընդհանուր թիվը  33 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է երեքի։

Թեստերի ընդհանուր քանակը՝   23 հազար 142  է։