Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News       

Կամուրջ

Մայիսի 1-ին, ժամը 22:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Կիևյան կամրջից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ քաղաքացին անցել է արգելապատնեշը և ցանկանում է նետվել կամրջից: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:

Դեպքի վայրում գտնված ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը և նրան տեղափոխել ոստիկանության բաժին:

Փրկարարների օգնության կարիքը չի եղել: