Դիմակավորված անձինք Արևաշողում մտել են 75-ամյա կնոջ տուն, հափշտակել փող, ոսկի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

դիմակ

Մայիսի 1-ին դիմակավոված ավազակային հարձակում է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 02։40-ի սահմանում ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել Արևաշող գյուղի բնակիչ, 75-ամյա Ղուշիկ Մ.-ից, որը հայտնել է, որ ժամը 01։00-ի սահմանում 2 դիմակավորված անձինք մտել են իր տուն և դանակի սպառնալիքի տակ պահանջել գումար, ոսկի, այնուհետև տակնուվրա են արել ողջ տունը և հափշտակել 100 հազար դրամ, 5 հազար ՌԴ ռուբլի, ինչպես նաև տարեց կնոջ ձեռքին եղած մատանին, բջջային հեռախոսը և ողորկափող որսորդական հրացանը։ Այդ մասին գրում է shamshyan.com-ը:

Դեպքի փաստով քննչական բաժնում ավազակային հարձակման հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործութունը բացահայտելու, կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։