Արայիկ Հարությունյանն ու Դավիթ Բաբայանը հանդիպել են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News       

Բաբայան-Հարությունյան

Արցախի Պահպանողական Կուսակցության ղեկավար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մայիսի 2-ին, հանդիպում եմ ունեցել Արցախի Հանրապետության նորընտիր Նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:
Քննարկել ենք պետականաշինությանը, ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր:
Երկուստեք կարեւորվել է համազգային հարցերի շուրջ քաղաքական դաշտում կայուն երկխոսության պահպանման եւ համախմբված գործելու անհրաժեշտությունը»: