Դարիգա Նազարբաևան ազատվել է Ղազախստանի Սենատի նախագահի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

նազարբաևա

Դարիգա Նազարբաևան ազատվել է Ղազախստանի Սենատի նախագահի պաշտոնից: Այս մասին հայտնել են Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունից, հաղորդում է ТАСС-ը: Lիազորությունները դադարեցնելու մասին հրամանագիրը մայիսի 2-ին ստորագրել է երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:

Նախագահը շնորհակալություն է հայտնել Նազարբաևային՝ արդյունավետ աշխատանքի համար. «Շնորհակալություն եմ հայտնում Դարիգա Նազարբաևային՝ Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահի պաշտոնում ակտիվ և արդյունավետ աշխատանքի համար»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Տոկաևը:

2019 թվականի մարտի 20-ին Նազարբաևան միաձայն ընտրվել է Սենատի նախագահ: Նրա թեկնածությունն առաջադրվել է Ղազախստանի նախագահի կողմից:

56-ամյա Դարիգա Նազարբաևան Ղազախստանի առաջին նախագահի՝ Նուրսուլթան Նազարբաևի ավագ դուստրն է: