Սամբոյի բոլոր միջազգային մրցաշարերն անժամկետ հետաձգվել են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News       

Սամբո

Սամբոյի միջազգային ֆեդերացիան չեղարկել է միջազգային բոլոր մրցաշարերը:

Ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հայտնել է, որ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված, դեռևս հայտնի չէ, թե մրցաշարերը երբ կմեկնարկեն։

Կորոնավիրուսի համավարակի հետևանքով հետաձգվել են ֆուտբոլի գրեթե բոլոր առաջնությունները, թենիսի բոլոր մրցաշարերը, Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը։