Կիմ Չեն Ընը երկար բացակայությունից հետո հայտնվել է տեսանյութում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

կիմչենըն

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը երկար բացակայությունից հետո հայտնվել է տեսանյութում։ Կադրերը հրապարակել է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալության կայքը:

Տեսանյութում երևում է, թե ինչպես է Կիմ Չեն Ընը ստուգայց կատարում նոր գործարանում և շփվում պաշտոնյաների հետ. ոչ նա, ոչ էլ այլ մարդիկ չեն կրում դիմակներ:

Ավելի վաղ կադրեր էին հայտնվել գործարանի բացումից, որտեղ երկրի առաջնորդը հանդիսավոր կերպով կտրում է կամիր ժապավենը: Ի պատասխան հիվանդության մասին տարածված լուրերի՝ լուսանկարում Կիմն առողջ տեսքով է:

Նշենք, որ Կիմ Չեն Ընը հանրությանը չի ներկայացել ապրիլի 11-ից։ Մասնավորապես, նա ապրիլի 15-ին բաց է թողել իր պապի ծննդյան 108-րդ տարեդարձի առթիվ կազմակերպվող հանդիսավոր արարողությունը։ Այս ամենը հասցրել է նրա ծանր հիվանդության և նույնիսկ մահվան մասին լուրերի: