Աֆրիկայում կորոնավիրուսից մահացել է 1691 մարդ, վարակման դեպքերի թիվը հասել է 40635-ի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

աֆրիկա

Աֆրիկայում կորոնավիրուսից մահացել է 1691 մարդ, վարակման դեպքերի թիվը հասել է 40635-ի, հայտնում է ԱՀԿ տարածաշրջանային ներկայացուցչությունը:

Աֆրիկայում կորոնավիրուսի ամենից շատ դեպքեր գրանցվել են ՀԱՀ-ում (5951), Եգիպտոսում (5895), Մարոկկոյում (4529) և Ալժիրում (4154):  Ընդ որում, մահվան ելքերի ամենամեծ թվով Ալժիրն է՝ 453, Եգիպտոսը ՝ 406: Մարոկկոյում կորոնավիրուսից մահացել է 171 մարդ, Հարավաֆրիկյան Հանրապետությունում՝ 116-ը: