Հրդեհ Նորք Մարաշի տներից մեկում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News 

հասարակական

Մայիսի 1-ին, ժամը 19:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորք Մարաշի 7-րդ փողոցի տներից մեկում ծուխ է նկատվում: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել տան նկուղային հարկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:17-ին, մարվել՝ 20:29-ին: Այրվել են մոտ 5 գմ մալուխ, ապահովիչների արկղ, 10 ստվարաթղթե արկղ և ջերմահարվել՝ 2 կապ մալուխ: