ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News
«Սասնա Ծռեր» համահայկական շարժման ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ առաջարկելով համազգային պարսավանքի ենթարկելու բոլոր այն պաշտոնյաներին, գործիչներին և հանրային այլ դեմքերին, որոնք իրենց խոսքում առանձնացնում են Արցախը:
«Ժամանակն է:
Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության պահպանումն ազգային անվտանգության հրամայական է և չի կարող քննարկման առարկա լինել։
Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունը քրեական հանցագործություն է։
Ուստի ժամանակն է համազգային պարսավանքի ենթարկելու բոլոր այն պաշտոնյաներին, գործիչներին և հանրային այլ դեմքերին, որոնք իրենց խոսքում առանձնացնում են Արցախը և, մասնավորապես՝ օգտագործում են «անկախ Արցախ», «Արցախի ինքնորոշում», «Արցախի քաղաքացի», «Արցախի Հանրապետություն», «երկու պետություն», «հայկական կողմեր» արտահայտությունները։
Կոչ եմ անում հրապարակավ ի ցույց դնել, պարսավել և մերժել նրանց»,-գրել է Սեֆիլյանը: