27-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է աղբարկղին, ապա՝ էլեկտրասյանը. նա հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

վթար

Մայիսի 3-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։45-ի սահմանում Երևանի բնակիչ, 27-ամյա Հարություն Բաբայանը իր վարած ՎԱԶ 21214 մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է ճանապարհին տեղադրված աղբարկղին, մի քանի մետր շպրտել այն, ապա, առաջ ընթանալով, բախվել էլեկտրասյանը։

Վթարի հետևանքով վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ փրկարարներն ու քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնոթյունն է ստացել, ապա տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում, ավտոմեքենանկանով տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ 

1
1