Ղազախստանի սենատում Նազարբաևային փոխարինողը հայտնի է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News 

Աշամբաև

Ղազախստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը խորհրդարանի սենատում (բարձրագույն պալատ) երկրի առաջին նախագահի դուստր Դարիգա Նազարբաևայի լիազորությունները դադարեցնելուց հետո նրա փոխարեն սենատոր է նշանակել  Մաուլեն Աշիմբաևին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Մայիսի 4-ին Ղազխաստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրի նախագահի աշխատակազմի առաջին փոխնախագահ Աշամբաևին սենատորի պաշտոնում էր նշանակել։

Մայիսի 2-ին Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ երկրի ղեկավարը  սենատի պատգամավորի պաշտոնում Դարիգա Նազարբաևայի լիազորությունները  դադարեցնելու մասին հրամանագիր է ստորագրել: Որոշման պատճառները մինչև այժմ հայտնի չեն: Ավելի ուշ Տոկաևը շնորհակալություն էր հայտնել Նազարբաևային սենատի նախագահի պաշտոնում արդյունավետ աշխատանքի համար: