Հարևան երկրներից շատ վարակակիր կա Թուրքիայում, քիչ՝ Վրաստանում, մահերը շատ են Իրանում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

Իրան

Մայիսի 4-ի դրությամբ Հայաստանի հարևան երկրներում վարակակիրների թվով շարունակում են առաջատար մնալ Թուրքիան և Իրանը, որոնք ընդգրկված են նաև աշխարհի վարակակիրների տասնյակում:

Թուրքիայում, որտեղ վարակը շատ ավելի ուշ էր հաստատվել, քան Իրանում, այս պահին ավելի շատ վարակակիր կա: Երկրում գրանցվել է 126,045 վարակակիր, որից 3,397-ը մահացել է, 63,151-ը՝ ապաքինվել: Ակտիվ դեպքերի թիվը երկրում 59,497 է:

Իրանում գրանցվել է 97,424 վարակակիր, որից 6,203-ը մահացել է, ավելի շատ, քան Թուրքիայում, 78,422-ն ապաքինվել է: Ակտիվ դեպքերի թիվը երկրում 51,784 է:

Ադրբեջանում վարակակիրների թիվը ավելի շատ է քան Հայաստանում. երկրում գրանցվել է 1,932 վարակակիր, որից 25-ը մահացել է, 1,441-ը՝ ապաքինվել: Ակտիվ դեպքերի թիվը երկրում 466 է:

Տարաշաշրջանի երկրներից ամենաքիչ թվով վարակակիր ունի Վրաստանը, որտեղ գրանցվել է 593 վարակակիր, որից 9-ը մահացել է, 223-ը՝ ապաքինվել: Ակտիվ դեպքերի թիվը երկրում 361 է:

Հայաստանում, վերջին տվյալների համաձայն, գրանցվել է 2,507 վարակակիր, որից 39-ը մահացել է, 1,071-ը՝ ապաքինվել: Ակտիվ դեպքերի թիվը երկրում 1,397 է:

Կորոնավիրուսային թվերին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ: