Որպես անհետ կորած որոնվում է 75-ամյա Ծաղիկ Զաքարյանը. նա երկու օր է՝ տուն չի վերադարձել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

Ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 75-ամյա Ծաղիկ Զաքարյանը: Նա 2 օր առաջ դուրս է եկել տնից և չի վերադարձել: Ոստիկանությունը նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում է դիմել Հրազդանի կամ մոտակա բաժին: