Վլադիմիր Գասպարյանը սպառնում է վերադառնալ և վրեժխնդիր լինել. «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

․

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը սպառնում է կրկին վերադառնալ իր նախկին պաշտոնին:

Մասնավոր զրույցների ժամանակ Գասպարյանը հայտարարում է, որ իշխանափոխության դեպքում ինքը վերականգնվելու է նախկին պաշտոնին, բայց ընդամենը երկու ամսով: Այդ ժամանակը բավարար է, որ Գասպարյանը վրեժխնդիր լինի իր դեմ գործ տվողներից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: