Ավստրալիան ավելի քան 450 միլիոն դոլար կհատկացնի կորոնավիրուսի դեմ պայքարին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News   

կորոնավիրուս

Ավստրալիան ավելի քան 450 միլիոն դոլար կհատկացնի կորոնավիրուսի դեմ պայքարի և պատվաստանյութի ստեղծման համար: Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտնել է Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը:

«Այսօր Ավստրալիան հատկացնում է 352 միլիոն ավստրալական դոլար (227 միլիոն ԱՄՆ դոլար) կորոնավիրուսի դեմ պայքարի միջազգային ջանքերին աջակցելու, պատվաստանյութ գտնելու համար: Մենք հատկացնում են 15 միլիոն ավստրալական դոլար (9.7 միլիոն ԱՄՆ դոլար) պատվաստանյութի մշակմանն օգնելու և ախտորոշման ոլորտում նորարարության համար»,- հայտնել է Մորիսոնը։

Բացի այդ, նա ընդգծել է, որ Ավստրալիան կհատկացնի ևս 337 միլիոն ավստրալական դոլար (217 միլիոն ԱՄՆ դոլար) կորոնավիրուսի մասին գիտահետազոտական աշխատանքների իրականացման ֆինանսավորման համար, որոնք ուղղված են պատվաստանյութերին, ախտորոշմանը, թերապիային, շնչառական վարակներին: