Շենգավիթում 40 և 54-ամյա տղամարդկանց մոտ հերոյինի ու մեթադոնի հաբեր են հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

Ապրիլի 27-ին՝ ժամը 17.50-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները Չեխովի և Հովսեփ Հովսեփյան փողոցների խաչմերուկից, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Շենգավիթի բաժին բերման ենթարկեցին 40 և 54-ամյա 2 տղամարդու` Լիսինյան և Մանանդյան փողոցների բնակիչներ:

Նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց երեք փաթեթ հերոյին թմրամիջոցին նմանվող զանգված:

Հաջորդ օրը 54-ամյա տղամարդու բնակարանում կատարած խուզարկությամբ իրավապահները հայտնաբերեցին նաև մեթադոնի երկու հաբ:

Բերման ենթարկված տղամարդիկ ձերբակալվել են:

Հանգամանքները պարզվում են:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: