Միշուստինը շարունակում է բուժվել. մամուլի քարտուղարը՝ ՌԴ վարչապետի ինքնազգացողության մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

միշուստին

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, որը վերջերս էր վարակվել կորոնավիրուսով, ընդհանուր առմամբ իրեն նորմալ է զգում, նրա բուժումը պետական կլինիկաներից մեկում ընթանում է ըստ ծրագրավորվածի: Այս մասին հայտարարել է վարչապետի մամուլի քարտուղար Բորիս Բելյակովը՝ նշելով, որ կառավարության ղեկավարն հեռախոսով ակտիվորեն շփման մեջ է գործընկերների հետ: Փոխանցում է РиаНовости-ն:

Հիշեցնենք, որ դեռ անցած շաբաթ Միշուստինը ՌԴ նախագահին հայտնել էր, որ կորոնավիրուսի ախտորոշման իր թեստը դրական է:

Բելյակովի փոխանցմամբ՝ ՌԴ վարչապետը բուժումը ստանում է առողջապահության նախարարության կողմից վարակվածներին առաջարկվող դեղամիջոցներով: