Սիրիայում վերականգնում են գրոհայիններից ազատագրված, Դամասկոս-Հալեպ քանդված մայրուղին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

սիրիա

Սիրիայում վերականգնում են գրոհայիններից ազատագրված M-5 մայրուղին: Այն Դամասկոսն ու Հալեպն իրար կապող, երկրի ամենակարևոր ենթակառուցվածքներից է:

ТАСС-ի փոխանցմամբ՝ ճանապարհը հիմնականում վնասվել է ականանետային արկերից:

«Հենց մեր ռուս ընկերներն օգնեցին մեզ ազատել M-5 մայրուղին, մենք անմիջապես ձեռնամուխ եղանք աշխատանքի։ Սկզբում քանդել ենք փլատակները. դրանք այստեղ շատ էին։ Շատ աշխատանք բաժին ընկավ ականազերծողներին. նրանք մաքրեցին ամեն ինչ: Այժմ խնդիրն է ամբողջությամբ փոխել ասֆալտը այդ 2 կմ.-անոց հատվածում»,- լրագրողների հետ զրույցում պատմել է գլխավոր ինժեներ Աբնազի Հասան Աբին:

Նշենք, որ վերականգնում են նաև Հալեպի արևմտյան հատվածում գտնվող՝ Զահրան: Այն մաքրվում է փլատակներից: Վերականգնում են տներն ու ենթակառուցվածքները: