Լոռու մարզի Օձունի խաչմերուկը փակ է շինաշխատանքի պատճառով. Լարսը բաց է բեռնատարների համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

ճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 5-ի ժամը 08:30-ից ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:

Մայիսի 5-ին, ժամը 11:00-ից մինչ 19:00-ն Լոռու մարզի Թումանյան քաղաքից դեպի Ալավերդի քաղաք տանող ավտոճանապարհահատվածը (Օձունի խաչմերուկ) փակ է լինելու ճանապարհաշինարարական աշխատանքների պատճառով:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։

Միաժամանակ հայտնում ենք, որ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։