Վթար՝ Երևանում. դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարների ջոկատը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

վթար

Մայիսի 5-ին՝ ժամը 14:05-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայի և Մամիկոնյանց փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականցման կենտրոնի փրկարարական ջոկատը: