Աշխարհում COVID-19-ից 55 լրագրող է մահացել. 500 ռուս լրագրող կարանտինում է. «Ինտերֆաքս»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

կոր.

«Ինտերֆաքսը», հղում անելով ՌԴ Ժուռնալիստների միության նախագահ Վլադիմիր Սոլովյովին, գրում է, որ կորոնավիրուսից աշխարհի 23 երկրներում մահացել է լրատվամիջոցների 55 աշխատակից, որից 3-ը՝ Ռուսաստանում: 

Ըստ աղբյուրի՝ Ռուսաստանում այս պահին 100 լրագրող կա վարակված, որից 45-ը դաշնային ԶԼՄ-ների ներկայացուցիչներ են: Եվս 60 լրագրող տարածաշրջանային ԶԼՄ-ներից է: Մեծ մասի դեպքում վարակն առանց ախտանշանների է:

Աղբյուրը հիշեցնում է նաև, որ այս պահին ավելի քան 500 ռուս լրագրող տնային կարանտինում է:

Մայիսի 5-ի՝ ժամը 16:30-ի դրությամբ ՌԴ-ում վարակվածների թիվը 145,268 է, որից 1,356-ը մահացել է, 18,095-ը՝ ապաքինվել: Երկրում ակտիվ վարակակիր է 125,817 մարդ: