Բակո Սահակյանը պարգևատրել է առողջապահության համակարգի մի շարք ներկայացուցիչների

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News     

․

Այսօր Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով պարգևատրվել են ԱՀ առողջապահության համակարգի մի շարք ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից: ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Միքայելի Բաղրյանը և նախարարի տեղակալ Արմեն Ռոբերտի Խաչատուրյանը պարգևատրվել են «Վաչագան Բարեպաշտ» մեդալով:

«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ բժիշկ-արյունաբան Օֆելյա Ալեքսանդրի Դադայանին և ֆունկցիոնալ ախտորոշման կաբինետի բժիշկ Մանյա Մուշեղի Գրիգորյանին շնորհվել է «Վաստակավոր բժշկի» պատվավոր կոչում:

ԱՀ առողջապահության նախարարության աշխատակազմի իրավաբանական և լիցենզավորման բաժնի վարիչ Լուսինե Հովիկի Հովհաննիսյանը, «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ հիվանդանոցային բուժօգնության գծով գործադիր տնօրենի տեղակալ Ալեն Իլյասի Պողոսյանը, «Ռ. Բազիյանի անվան Մարտակերտի շրջանային բուժմիավորում» ՓԲԸ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Ժաննա Բորիսի Չալյանը, «Հադրութի շրջանային բուժմիավորում» ՓԲԸ նյարդաբան Սեդա Տիգրանի Շահմուրադյանը պարգևատրվել են «Երախտագիտություն» մեդալով: