Թրամփը հայտարարել է՝ ԱՄՆ-ն տեղեկություններ կտրամադրի կորոնավիրուսի ծագման մասին. Reuters

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է որոշ ժամանակ անց տեղեկատվություն տրամադրել, որում մանրամասն կխոսվի SARS-CoV-2 կորոնավիրուսի ծագման մասին: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ նա հայտարարել է. «Մենք որոշակի տեղեկատվություններ կտրամադրենք»: Այնուամենայնիվ, նա չի խոսել ժամկետներից:

Նշենք, որ օրեր առաջ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ Նահանգներն ունեն բավարար թվով վկայություններ, որ կորոնավիրուսը առաջացել է չինական Ուհան քաղաքի լաբորատորիայում: