Իշխանությունը նախկին ռեժիմի հետ երկար ժամանակ գործարքների է գնացել, ոմանց հետ չի ստացվում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News 

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանն իշխանությանը մեղադրում է պետական կոռուպցիայով զբաղվելու մեջ՝ հենվելով Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարության վրա, որում վերջինիս նշել էր, թե իբր իրեն գործարք են առաջարկվել՝ սիմվոլիկ փող վճարել Հայաստանի հիմնադրամներից մեկին, հրաժարվել Հայաստանում քաղաքական հավակնությունից և այդ ամենի դիմաց չենթարկվել քրեական հետապնդման։

Մարտիրոսյանը վստահ է, որ, ամենայն հավանականությամբ, նրանք շատ երկար ժամանակ գործարքների են գնացել նախկին ռեժիմի բազում ներկայացուցիչների հետ, գուցե նաև՝ Արմեն Ավետիսյանի հետ և ոչ միայն։ Ըստ նրա՝ գործարքը չի ստացվում ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ու նրա ընտանիքի անդամների ու նաև մի շարք այլ անձանց հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։