Երևանում ծառը կոտրվել, ընկել է տան տանիքի վրա և վնասել այն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

ծառ.

Մայիսի 5-ին՝ ժամը 12:51-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Էզրաս Հասրաթյան փողոցի տներից մեկի մոտակայքում ծառը կոտրվել, ընկել է տանիքի վրա և վնասել այն։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ գերեզմանատան տարածքում գտնվող ծառը հիմքից կոտրվել և ընկել է տներից մեկի տանիքի վրա, ինչի հետևանքով վնասվել է տանիքից՝ մոտ 3 քմ հատված, գերեզմանատան պարիսպը՝ մոտ 4.5 քմ և կից տաղավարը:

Դեպքի վայրում եղել է հատուկ տեխնիկա։ Փրկարարները օգնել են ծառը հեռացնել տանիքից: