Առաջնագծում տեղադրվել է 225 գերժամանակակից տեսադիտարկման սարք, մշտական ջուր կա 134 դիրքում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

նիկոլ

ԱԺ նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ առաջնագծում տեղադրվել է 225 գերժամանակակից տեսադիտարկման սարք, արդյունաբերական հոսանք է ստացել 64 մարտական դիրք, մշտական ջուր է ստացել 134 մարտական դիրք, 35 մարտական դիրքում կահավորել է մոդուլային բաղնիք: 

«Այսօրվա դրությամբ ԶՈւ-ն անցնում է նոր սննդակարգի: Ժակետային զինծառայողների 74 տոկոսն արդեն սնվում է նոր սննդակարգով, մարտական դիրքերի 54 տոկոսը՝ նույնպես: Ամսի 8-ին նախատեսված է բավական շոշափելի ևս մեկ փուլ, որից հետո նոր սննդակարգով սնվող զինվորների թիվը կհասնի մոտավորապես 90 տոկոսի», - ասել է Փաշինյանը: