2 անգամից ավելի աճել է ՄԻՊ-ի թեժ գծին ստացված զանգերի թիվը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News     

ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գիծ հեռախոսահամարներին ստացվող հեռախոսազանգերն 2019 թվականին աճել են 2 անգամ։ Մասնավորապես,  2016 թվականին ստացված հեռախոսազանգերի թիվը կազմել է 2,086, 2017-ին՝ 1,876, 2018-ին՝ 2,802, իսկ 2019 թվականին այդ ցուցանիշն աճել է՝ դառնալով 6,210 հեռախոսազանգ: 

«Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը ստանալու համար կարող եք զանգահարել 116 կամ 096-116-100 հեռախոսահամարներով։

Վերջին հեռախոսահամարը հնարավորություն է տալիս զանգահարել նաև WhatsApp և Viber համակարգերի միջոցով»,- հայտնում են ՄԻՊ-ից։