Եղանակային պայմանների բարելավման պես Տրանշ-3-ում կվերսկսվեն փոսային նորոգման աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News   

ճանապարհ

  

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ում շինաշխատանքներ իրականացնող կապալառու չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊ ընկերությունը շարունակում է նշված ճանապարհահատվածում բացակայող ճանապարհային նշանների վերատեղադրման աշխատանքները։

Թալին-Լանջիկ հատվածում վերջին օրերին վերատեղադրվել են մոտ 50 ճանապարհային նշան և անվտանգության այլ տարրեր։ Շարունակվում են նաև ճանապարհն աղբից մաքրելու աշխատանքները։ Նշենք նաև‚ որ առաջիկա օրերին՝ եղանակային պայմանների բարելավման պես ընկերությունը Տրանշ-3-ում կվերսկսի փոսային նորոգման աշխատանքները։