Կասկածը հաստատվեց. ԱԺ աշխատակազմում վարակակիր ունենք․ Արարատ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

արարատ

ԱԺ աշխատակազմում կորոնավիրուսով վարակված անձ է հայտնաբերվել: Այդ մասին նիստի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

«Ցավոք սրտի, այդ կասկածը հաստատվեց. ԱԺ աշխատակազմում վարակակիր ունենք։ Առողջություն ենք նրան մաղթում», - ասել է ԱԺ նախագահը, ապա հավելել, որ  վարակակիրը մեկուսացված է, շփման շրջանակը հստակեցված է և մեկուսացված։

Ավելի վաղ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարանը, որ ինքնամեկուսացվել է կորոնավիրուսով վարակվածի հետ շփվելու պատճառով, 24News-ի հետ հարցազրույցի ժամանակ ո՛չ հաստատել, ո՛չ հերքել էր լուրը, որ կոնտակտավորն իր օգնականն է։ 

Իսկ ԱԺ նիստին մեկնարկին, անդրադառնալով Էդմոն Մարուքյանի՝ դռան մոտ դիմակ բաժանելու մտահոգությանը, ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանն ասել էր, որ գուցե հիմնավոր կասկած կա, որ ԱԺ աշխատակիցներից մեկը կոնտակտավոր անձ է: