Նոր Հաճնի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

դի

Մայիսի 5-ին՝ ժամը 13:34-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի Թումանյան փողոցի թիվ 3 շենքի բնակարանններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. ներսում՝ պետքարանի հատակին, ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են Լիդիա Հ.-ի (ծնված 1939 թ.) դին: