Երևանի որոշ փողոցներում նոր տեսանկարահանող սարքեր կգործարկվեն

 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News     

տեսանկարահանող սարք

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ, հաշվի առնելով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության պահանջների խախտումների մեծաքանակ լինելը, որոնք խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ են հանդիսանում, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով Երևան քաղաքի Էրեբունի-Աթոյան, Դավիթ Բեկ-Հունան Ավետիսյան փողոցների և Աճառյան փողոց-Աճառյան 2-րդ փակուղի խաչմերուկներում տեղադրվել են տեսանկարահանող սարքեր:

Տեսանկարահանող սարքերը գործարկվելու են 2020 թվականի մայիսի 18-ից:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: