Չինաստանի արձագանքը՝ կորոնավիրուսի վերաբերյալ տեղեկատվություն թաքցնելու մեղադրանքներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

.

Չինաստանը Պեկինի՝ կորոնավիրուսի բռնկման մասին տեղեկությունները թաքցնելու մասին շրջանառվող լուրը որակել է որպես անհեթեթ և քաղաքական դրդապատճառներով պայմանավորված մեղադրանք: Այս մասին մայիսի 6-ին Ժնևում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ժնևում ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Չեն Սյույը, փոխանցում է ТАСС-ը:

«Մենք ուշադրություն ենք դարձրել այս աղմուկին, որոշ անհեթեթ ու ծիծաղելի պնդումներին: Ոմանք նույնիսկ հանդես եկան Չինաստանի պատասխանատվության ճանաչման օգտին: Այս ամենը քաղաքականապես մոտիվացված վարքագիծ է։ Չեմ կարծում, որ դա կնպաստի համաճարակի դեմ պայքարելու ջանքերին», - նշել է դիվանագետը: