Բակո Սահակյանը Մեխակավան քաղաքում պետական պարգևներ է հանձնել ՊԲ մի խումբ զինծառայողների

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

ահ

Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 6-ին այցելել է Մեխակավան քաղաք, որտեղ պետական պարգևներ է հանձնել ՊԲ մի խումբ զինծառայողների Արցախի Հանրապետության սահմանները պաշտպանելիս ցուցաբերած անձնական արիության համար: Այդ մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի աշխատակազմը։

Նախագահը նաև ծանոթացել է զինծառայողների կենցաղային պայմաններին, տվել համապատասխան հանձնարարականներ առկա մի շարք խնդիրների լուծման ուղղությամբ:

Նախագահին ուղեկցում էին Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: