«Եթե տղամարդ ես, մի՛ գնա ուրիշ կնոջ մոտ». Լուկաշենկոն պայքարում է COVID-19-ի դեմ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն տղամարդկանց կոչ է արել համավարակի շրջանում չհամբուրվել այլ կանանց հետ, գրում է blizko.by:

Նախագահը նշել է, որ չնայած բելառուսները կորոնավիրուսի շրջանում ընդհանուր առմամբ իրենց պատասխանատու են պահում՝ հետևելով անվտանգության և սոցիալական հեռավորության կանոններին, այդուամենայնիվ, նա մի քանի խորհուրդ է տվել, որոնք ներկայացնում ենք ստորև. 

«Եթե արդեն ինչ-որ մեկի հետ համբուրվել ես, շարունակիր համբուրվել նրա հետ:

Եթե տղամարդ ես, մի՛ գնա այլ կանանց մոտ և այդպես շարունակ: Համբերի՛ր մի ամիս:

Եթե ընտանիքում ես, ընտանիքում էլ մնա»,-ասել է Լուկաշենկոն: