Անկարայում՝ ներկի գործարանում, հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

հրդեհ

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի Քահրամանքազան շրջանում գտնվող ներկի գործարանն այրվում է, շենքի գլխավերևում սև ամպի քուլաներ են գոյացել։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը:

Հրդեհը բռնկվել է տեղական ժամանակով 14։00-ի սահմանում: Բռնկման պատճառները և հանգամանքները դեռևս պարզված չեն։ Դեպքի վայրում աշխատում են մեծ թվով հրշեջ մեքենաներ։