Քյարամյանին քիչ էր մնում Կաթողիկոս, հետո էլ ԱԱԾ պետ նշանակեին. Նաիրա Զոհրաբյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News 

«Պրեմյաներն» աճում են, բայց թավշյա մի շարք պաշտոնյաներին վստահված ոլորտները շրիշակի մակարդակի են»,- 24News-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Պատգամավորի կարծիքով, պետական կառավարումը որբի գլուխ չէ, որ ով գա խուզի այնպես, ինչպես ցանկանում է: Փոխնախարարներ կան, որոնք բացարձակ գաղափար չունեն ոլորտից: «Նրանց նայելով ուզում եմ ասել՝ ողբամ քեզ հայոց պետականություն: Որոշների սնանկ ու բոբիկ վիճակը տեսնելով՝ չես ուզում հարց տալ, որ վատ դրության մեջ չհայտնվեն:

Գալիս են խորհրդարան, օրինագիծ են ներկայացնում ու անգամ չգիտեն՝ ինչի մասին է խոսքը: Տեքստը ճպցնում են, տալիս են ձեռքը, ասում են՝ գնա, ներկայացրու, բայց հենց հարց ես տալիս, «սեկրետ» են ընկնում: Նույնը նաև Քյարամյանի դեպքում, որին 12 ժամում այնքան պաշտոն տվեցին, որ քիչ էր մնում Կաթողիկոս, հետո էլ ԱԱԾ պետ նշանակեին, վերջացնեին»,- ընդգծում է Զոհրաբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։