Ինքնասպան է եղել ռուս միլիարդատեր և ածխային մագնատ Դմիտրի Բոսովը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

․

Ռուսաստանցի միլիարդատեր, «Սիբանտրացիտ» և «Վոստոկուգոլ» ընկերությունների սեփականատեր Դմիտրի Բոսովն ինքնասպան է եղել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «РБК»-ն, այս մասին հայտնել են գործարարի անանուն ծանոթները։

«Դա ճիշտ է, Բոսովը մահացել է»,- ասել է ծանոթներից մեկը։

«РБК»-ի իրավապահ մարմինների աղբյուրը հայտնել է, որ գիշերը ոստիկանությունը ահազանգ է ստացել ինքնասպանության հետ կապված և մեկնել մերձմոսկովյան Ուսովո գյուղ, որտեղ ապրել է գործարարը: «РБК»-ի զրուցակցի խոսքով ՝ Բոսովն ինքնասպան է եղել մայիսի 6-ի գիշերը:

Դմիտրի Բոսովը խոշորագույն բաժնետեր և ALLTEK ընկերության տնօրենների խորհրդի ղեկավար էր, որը վերահսկել է «Սիբանտրացիտ» ընկերությունը։ Նա նաև եղել է մետալուրգիական ածխի Ռուսաստանի խոշորագույն արտադրող և համասեփականատեր։ Forbes ամսագիրը մայիսի 6-ին Բոսովի կարողությունը գնահատել է 1,1 մլրդ դոլար, Forbes-ի ռուս միլիարդատերերի վարկանիշում գործարարը զբաղեցրել է 86-րդ տեղը: