Բակո Սահակյանը պարգևատրել է զինծառայողների և Արցախյան ազատամարտի վետերանների

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News     

 Արցախ

Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի կապակցությամբ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագրեր պարգեւատրելու մասին:

Պաշտպանության բանակի մի խումբ զինծառայողներ եւ Արցախյան ազատամարտի վետերաններ պարգեւատրվել են պետական բարձր պարգեւներով` Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած արիության ու խիզախության, հայրենիքի պաշտպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար:

Ակտիվ ու բեղմնավոր աշխատանքի, Արցախի Հանրապետության զարգացման եւ անվտանգության ապահովման գործում ունեցած նշանակալի ավանդի համար պետական բարձր պարգեւների եւ կոչումների են արժանացել պետական համակարգի եւ տարբեր ոլորտների մի խումբ երախտավորներ: