2 տարեկան երեխաների՝ մայիսի խնամքի նպաստի վճարումը կսկսվի մայիսի 7-ից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

դրամ

Սոցիալական ապահովության ծառայության ֆեյսբուքյան էջում մինչև 2 տարեկան երեխաների խնամքի նպաաստի վճարումների վերաբերյալ գրառում է կատարվել:

«Հարգելի՛ շահառուներ, տեղեկացվում է, որ 2020 թվականի մայիս ամսվա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի նպաաստի վճարման գործընթացը (կանխիկ եղանակով) կսկսվի մայիսի 7-ից:

Տեղեկացվում է նաև, որ հանրապետությունում ս.թ. մայիս ամսվա մինչև 2 տ. երեխաների նպաստի կանխիկ եղանակով վճարումը մայիսի 7-ից իրականացվելու է շահառուների հաշվառման հասցեներով:

Այն շահառուներին, որոնց հնարավոր չի լինի վճարումն իրականացնել՝ շահառուի հաշվառման հասցեում չբնակվելու պատճառով, վճարումը կկազմակերպվի փոստային բաժանմունքներում ս.թ. մայիսի 11-ից՝ պահպանելով սոցիալական անվտանգության կանոնները»,- նշված է գրառման մեջ: