Անգլիան կվերադարձնի Թուրքիայից գնած 400 հզ արտահագուստը․ դրանք անպիտան են ճանաչվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News       

թուրքիա

Ապրիլի 22-ին Թուրքիայից Մեծ Բրիտանիա ներմուծված 84 տ․ բժշկական պարագաների թվում եղած  400․000 հատ արտահագուստները անպիտան են ճանաչվել օգտագործման համար։ Դրանք չեն համապատասխանել Բրիտանիայի առողջապահական չափանիշներին։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Թուրքական «Diken» լրատվական կայքը, հղում անելով «The Guardian»-ին, տեղեկացնում է, որ դրանք պահվում են Լոնդոնի Հիթրոու օդանավակայանի պահեստում, քանի որ պիտանի չեն օգտագործման համար։ Նշվում է, որ այս լուրը հաստատել է նաև Բրիտանիայի առողջապահության նախարարությունը։ Հաողորդվում է, որ այդ պարագաները հետ են ուղարկվելու Թուրքիա՝ դրանց գումարը հետ փոխանցելու պահանջով։ Հիշեցնենք, որ Բրիտանիայի առողջապահության համակարգի կարիքների համար շտապ անհրաժեշտ բժշկական պարագաները պետք է այդ երկիր ուղարկվեին ապրիլի 19-ին, սակայն Թուրքիայում առաջացած թղթաբանական խնդիրների պատճառով անգլիական ինքնաթիռը 2 օր անց միայն կարողացավ ուղեբեռը տեղափոխել Լոնդոն։ Տեղափոխության ուշացումը կարճաժամկետ լարվածության պատճառ էր դարձել 2 երկրների միջև։